Դեմքի մաշկը մաքրող բնական դիմակներ
SPORTShabat.am-ը գրում է.
Դիմակ #1
Վարունգի հյութը ոչ միայն շատ արդյունավեր մաքրում է մաշկը, այլ նաև հիանալի միջոց է արտահայտված ծակոտրիները նեղացնելու համար: Նախ անհրաժեշտ է մաքրել վարունգի կաշին, քերել մանր քերիչով: Ստացված զանգվածին խառնել 1 լավ հարած սպիտակուց: Ապա քսել դեմքին և 10-15 րոպե անց կարելի է լվանալ դեմքը սառը ջրով: Դիմակը մաքրում է մաշկը, տոնուսավորում այն և նպաստում ծակոտիների նեղացմանը:
Դիմակ #2
Շատ պարզ, բայց և շատ էֆեկտիվ դիմակ. Վերցրու 1 ձու, լավ հարիր. Ապա ավելացրու 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Քսիր խառնուրդը դեմքիդ և 15-20 րոպե անց լվա տաք ջրով:
Դիմակ #3
Կոսմետիկ կավի փոշին խառնիր ջրով, այքան, որ ստացվի միատարր զանգված: Ապա քսիր այն դեմքիդ և թող 10-15 րոպե, որից հետո կարող ես լվանալ դեմքդ տաք ջրով: Ցանկալի է այս դիմակից հետո անմիջապես քսել դեմքին խոնավեցնող քսուք:
Քեզ մոտ հարց առաջացավ` ո՞ր կավն ընտրել: Հուշում ենք. Կավի գույնի ընտրությունը կախված է քո մաշկի տեսակից:
Պրոբլեմատիկ և յուղոտ մաշկին համապատասխանում են սպիտակ, կապույտ և կանաչ գույնի կավերը: