Մակրոնը «պաշտպանել է» սեռական ոտնձգության համար մեղադրվող Դեպարդյոյին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասան Ժերար Դեպարդյոյին: Ֆրանսիայի նախագահը հեռուստատեսային շոուում ասել է, որ զզվելի է տեսնել՝ ինչպես է դերասանը ենթարկվում «մարդաորսի», գրում է dailymail.co.uk-ը:
74-ամյա Դեպարդյոն մեղադրվում է երիտասարդ դերասանուհու բռնաբարության համար: Բացի այդ, նա
ներգրավված է սեռական ոտնձգության առնվազն 14 այլ գործում, սակայն կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։
Նախագահ Մակրոնը հանդես է եկել ի պաշտպանություն Դեպարդյոյի՝ France 5 հեռուստաալիքի «C à vous» հաղորդաշարին տված երկժամյա հարցազրույցի ժամանակ։
«Մեր արժեքների համաձայն՝ կա անմեղության կանխավարկած։ Ես ատում եմ մարդաորսը։ Եթե ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հանրային անձին մեղադրում է վատագույնի համար, , այդ մարդն այլևս ոչինչ չի կարող անել, դա կասկածի մթնոլորտ է, դա այլևս ժողովրդավարություն չէ: Մենք այլևս ազատ քաղաքացիներ չենք», - ասել է Մակրոնը։
Նա նաև հավելել է , որ Դեպարդյոն չպետք է զրկվի Պատվո լեգեոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևից, քանի որ «դա բարոյական գործիք չէ»:
Սա այն դեպքում, երբ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հայտարարել էր, որ Դեպարդյոն «վարկաբեկել է Ֆրանսիան» իր սեքսիստական պահվածքով և չպետք է կրի Պատվո լեգեոնի շքանշանը: