«Հիմարություն մի՛ արա, Ամերիկա». Պուտինն Արևմուտքին առաջարկել է Ռուսաստանի փլուզմանը չսպասել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը ո՛չ Հյուսիսային Ամերիկայի, ո՛չ եվրոպական երկրների դեմ դուռը չի փակում, ժամանակն է, որ նրանք դադարեն հիմարություն անել և սկսեն օգուտ քաղել Մոսկվայի հետ համագործակցությունից։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին այսօր ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի հարցերով խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ժամանակն է, որ նրանք ընդհանրապես դադարեն սպասել, թե երբ մենք կփլուզվենք։ Բոլորի համար պարզ է, որ եթե ցանկանում են օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից, պետք է դա անեն։ Չէ՞ որ մենք նրանց չենք վանում»,-ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հատուկ է Ռուսաստանին և Եվրոպային «քաշել» Ուկրաինայի հակամարտության մեջ։ Ինչպես նշել էր ՌԴ առաջնորդը, ԱՄՆ-ին շատ էր մտահոգում Ռուսաստանի և Եվրոպայի մերձեցումը, նրանք վախեցնում էին Մոսկվայով, բայց Մոսկվան մտադիր չէր Եվրոպայի հետ պատերազմել, հիմա էլ մտադիր չէ։
Նրա խոսքով` Ռուսաստանն ամեն ինչ անում էր, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցեր, սակայն Արևմուտքը որևէ հնարավորություն չթողեց` խաղադրույք կատարելով ուկրաինացի ազգայնականների վրա։