ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից․ Յուրա Մովսիսյան
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, armsport-ի փոխանցմամբ, ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:
«Կարծում եմ ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչը նրանք գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանն ու հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին:
«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիզն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ այս խառնաշփոթից մեզ հանելու համար: Ես հավատում եմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ հիմքեր ունեն, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Պետք է հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը: