Մենք չենք փորձի Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներին կանգնեցնել․ ՈւԵՖԱ–ի նախագահ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և ՈՒԵՖԱ-ի՝ Սուպերլիգան արգելելու որոշումը՝ մեղադրելով կազմակերպություններին իրենց գերիշխող դիրքը չարաշահելու մեջ՝ կիրառելով կանոններ, որոնք հակասում են մրցակցության և ծառայությունների մատուցման ազատության մասին ընդհանուր ընդունված օրենքներին:
ՈւԵՖԱ–ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի վերաբերյալ, ասել է․ «Մենք չենք փորձի Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներին կանգնեցնել։ Նրանք կարող ստեղծել՝ ինչ ցանկանում են։ Հույս ունեմ՝ նրանք իրենց մրցաշարը շուտ կսկսեն երկու ակումբներով։ Ֆուտբոլը չի վաճառվում»։
2021 թվականի ապրիլին 12 ակումբներ (Ռեալ Մադրիդ, Յուվենտուս, Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ, Միլան, Ինտեր, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր Սիթի, Չելսի, Լիվերպուլ, Տոտենհեմ և Արսենալ) հայտարարեցին մրցաշարի ստեղծման մասին, սակայն ավելի ուշ շատերը հրաժարվեցին այս գաղափարից։ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել էր։