ՌԴ օդուժը 100 օրում ԻՊ-ից հետ է խլել 217 սիրիական բնակավայր
INTERNATIONAL NEWS100 օրում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ԻՊ խմբավորումից հետ են խլել 217 բնակավայր եւ ազատագրել են ավելի քան հազար քառ/կմ տարածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է Gazeta-ն։
«Ընդամենը 100 օրում Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում ԻՊ-ից հետ է խլվել 217 բնակավայր, եւ ազատագրվել ավելի քան հազար քառ/կմ տարածք»,- ասել է նա։
Ռուդսկոյի խոսքով՝ մարտական գործողություններ են տարվում միանգամից 15 ուղղություններով։
Հաղորդվում է, որ Քվեյրասի օդային բազայի տարածքում կառավարական զորքերը 7 բնակավայր են զբաղեցրել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



