Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել Անդրկովկասում․ Գերասիմով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամեն տարի Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ անցկացվում է մոտ 40 խոշոր զորավարժություն, որոնց սցենարները հիմնված են մեր երկրի հետ զինված դիմակայության վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում են ռազմական գերատեսչությունից։
Նրա խոսքով, զորավարժություններում ավելի ու ավելի են ներգրավվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները։
«Միևնույն ժամանակ, Արևմուտքը ձգտում է նոր թեժ կետեր ստեղծել և աջակցել հակամարտություններին Բալկաններում, Մերձդնեստրում և Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում: Դժվար իրավիճակ է մնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ ահաբեկչական խմբավորումների շարունակական գործունեությունը, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից ԱՄՆ-ի գլխավորած պատժամիջոցների ճնշումը, խոչընդոտում են խաղաղ կյանքի նորմալացմանը»,- հավելել է նա։