Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Բացահայտվել է ՀՀ-ում թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։

Մասնավորապես, տևականորեն և տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն, ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից ևս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաև՝ քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված և դեռևս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է և նրանց անձնական, ինչպես նաև նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։ 

Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի և ԻԻՀ քաղաքացու միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա նաև՝ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում՝ թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երևան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և կալանավորվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Հետագայում հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ն, իր անմիջական ղեկավարմամբ գործող հանցակիցների միջոցով ապահովել է ստացված, նաև իր մասնակցությամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը՝ խմբի այլ անդամների հանձնարարելով դրանք տեղափոխել հանցավոր կազմակերպության մասնակից անձի կողմից թմրամիջոցներ պահելու նպատակով վարձակալած ավտոտնակ, որից հետո կազմակերպվել է դրանց բաժանումը տարբեր քաշերի և տեղադրումը թաքստոցներում։

Պարզվել է նաև, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հերթական խմբաքանակը 2021թ․ Իրանից ստանալու համար, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի մասնակիցներից մեկը նույն տարվա օգոստոսին մեկնել և մեկ ամիս մնացել է ԻԻՀ-ում համագործակցող ԻԻՀ քաղաքացու տանը՝ որպես ուղարկվող թմրամիջոցի խմբաքանակի դիմաց վճարման երաշխիք: Այդ ընթացքում վերջինս մաքսանենգությամբ ՀՀ է ուղարկել 4 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Թմրամիջոցներն իրացնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում հանցավոր խմբի անդամի կողմից ստեղծվել են օգտահաշիվներ, որոնցով 2021-2022թթ. ընթացքում առցանց  դիմած անձանց ապօրինի իրացվել են տարբեր թմրամիջոցներ, իսկ վաճառքի գումարները գնորդները փոխանցել են հանցակիցների կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով ձեռք բերված թմրամիջոցների մի խոշոր մաս, այդ թվում՝  ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 1725 գրամ «Մեթամֆետամին», 1025 գրամ «Հերոին»,  450 գրամ Ացետիլացված ափիոն, 987,5 գրամ Ափիոն, 716 գրամ Մարիխուանա, ինչպես նաև տարբեր քաշերով այլ՝ Կոկաին, Հաշիշի յուղ, «Հաշիշ», ՄԴՄ, «MMBA(N)-BZ-F» տեսակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են հանցավոր խմբի ղեկավարների և առանձին անդամների անձնական, ինչպես նաև ավտոմեքենաներում, ավտոտնակում կատարված խուզարկություններով: 

Հայտնաբերվել է նաև հանցավոր խմբի ղեկավարներից Ա.Հ.-ի կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի լիցքավորված ատրճանակ, տարբեր տրամաչափի ակոսափող հրազենների փամփուշտներ, «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ:

Քրեական վարույթի շրջանակներում, նախաքննությանն աջակցելու և համագործակցության պատրանք ստեղծելու նպատակով, Ա.Հ.-ն կատարել է սուտ մատնություն՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Մասնավորապես՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալիս՝ Ա.Հ.-ն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին մաքսանենգությամբ, բեռնատարների վարորդների միջոցով, թմրամիջոցը ավտոմեքենայի նախապես պատրաստված թաքստոցում տեղադրելու եղանակով Հայաստան տեղափոխելով, ՀՀ-ում զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և որ 2022 թվականի մայիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մուտք է գործելու բեռնատար՝ 1 կգ «Մեթամֆետամին» և 1 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցները տեղափոխելով Երևան, որոնք վարորդը նախապես թաքցնելու է ավտոմեքենայի վրա հատուկ հարմարեցված պահեստարանում:

Դրանից հետո, տեղեկանալով, որ ԻԻՀ-ից ՀՀ է շարժվել բեռնափոխադրում իրականացնող ավտոմեքենա՝ Ա.Հ.-ի հանձնարարությամբ խմբի երեք անդամներ 930 գրամ «Հերոին» և 1005 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ արկղը, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, մետաղալարով և պարանով գաղտնի ամրացրել են Հայաստան ժամանած, ԻԻՀ քաղաքացուն պատկանող և նրա կողմից վարած բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի տակ՝ հետնամասի պահեստային անվադողերի միջնամասում, որը հայտնաբերվել է կատարված զննությամբ: Քննությամբ, սակայն, նշված հանցագործությունը բացահայտվել է և ավտոմեքենայի վարորդ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ, ում առաջադրվել էր մեղադրանք՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը, քրեական հետապնդումը դադարեցվել է։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2մլրդ. 200 միլիոն ՀՀ դրամը, ինչով կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կազմակերպված հանցավոր խմբի անդամներից յոթին, այդ թվում՝ խմբի ղեկավարներին, ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբավորման այլ մասնակիցների, թմրամիջոցների ձեռքբերման հնարավոր այլ աղբուրների և ծավալների մասով նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution