Մակգրեգորը նշել է UFC պատմության լավագույն մենամարտը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ, UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նոր գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում, որտեղ նշել է, որ իր երկրորդ մենամարտը ամերիկացի Նեյթ Դիասի հետ UFC 202-ում ամենամեծն է կազմակերպության պատմության մեջ։
Մակգրեգորը հրապարակել է մենամարտից տեսահոլովակ և այն մակագրել հետևյալ կերպ.«UFC-ի բոլոր ժամանակների ամենամեծ մենամարտը»։
Նշենք, որ Մակգրեգորն ու Դիասը երկու անգամ մենամարտել են։ 2016 թվականի մարտին, UFC 196-ում, Նեյթը վաղաժամ հաղթանակ տարավ՝ իռլանդացուն պատճառելով իր UFC կարիերայի առաջին պարտությունը։ Նույն թվականի օգոստոսին UFC 202-ում մարզիկների միջև տեղի ունեցավ ռեւանշ-մենամարտ, որում իռլանդացին հաղթեց մրցակցին։