Yerevan, 04.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ իրականացվել է ձայնային ռադիոհեռարձակում․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Հեռահար ավիացիայի օր, Ուկրաինա՝ Կապի զորքերի և շտաբային մասնագետների օր, Ճապոնիա՝ Գահից հրաժարված կայսրի ծննդյան օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908 –ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, որի լուսանկարած անձանց թվում են Եղիսաբեթ 2-րդը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը, ինչպես նաև Չերչիլը։

1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում հայկական զորքերն ամրացել են Սադախլոում: -Իրանը երկու հայերից և երկու մուսուլմաններից բաղկացած խումբ է ուղարկել Նախիջևան, որպեսզի վերջիններս խաղաղություն հաստատեն հայերի և ադրբեջանցիների միջև։

1928 – ծնվել է նշանավոր երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է անկախ ԼՂՀ առաջին նախագահ։

2006- Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվել է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիքը», ուժի մեջ է «մինչև Հայաստանի նոր օրհներգի տեքստը և երաժշտությունը օրենքով սահմանելը»:

2010- ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը չի ստացել հեռարձակման արտոնագիր։

2010– վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանը:

2011 – վախճանվել է նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը։

2014-Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ին:

2020-վախճանվել է ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել:

ԱՇԽԱՐՀ

484 -Գուներիխի մահից հետո վանդալների թագավոր է դարձել Գունտամունդը։

558 -Խլոտար 1-ինը ավարտել է Ֆրանկյան թագավորության միավորումը իր իշխանության տակ։

1672 -իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերել է Սատուրնի հերթական արբանյակը՝ Ռեյան։

1732 -ծնվել է անգլիացի տեքստիլ արդյունաբերող և գյուտարար Ռիչարդ Արկրայտը։

1777 -ծնվել է Ռուսական Կայսրության ցար Ալեքսանդր 1-ինը։

1783 -Ջորջ Վաշինգտոնը դադարել է հանդիսանալ Կոնտինենտալ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1799 -ծնվել է ռուս մեծանուն նկարիչ Կարլ Բրյուլովը։

1804 –ծնվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը։

1805 -ծնվել է Նյու Յորքի մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը։

1871– Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

1888– հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը և նվիրել այն մի անառակ կնոջ:

1900 -Ռեջինալդ Փասենդենը աշխարհում առաջին անգամ իրականացրել է ձայնային ռադիոհեռարձակում։

1913 -մի քանի խոշոր բանկերից կազմավորվել է ԱՄՆ-ի Ռեզերվային ֆեդերալ համակարգը. ներկայում այդ բանկերը իրավունք ունեն իրականացնել դոլարի էմիսսիա։

1931 -ծնվել է խորհրդային թատրոնի և կինոյի արտիստ Լև Դուրովը։

1933 -ծնվել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոն։

1947- Bell Labs ընկերությունը ցուցադրել է առաջին տրանզիստորը։

1953 -ԽՍՀՄ-ում գնդակահարվել են Բերիան, Մերկուլովը, Կոբուլովը, Գոգլիձեն, Մեշչիկը, Դեկանոզովը և Վլադիմիրսկին։

1972– փրկվել են Ուրուգվայի զինուժի 571 չվերթի՝ վթարի ենթարկված ինքնաթիռի ողջ մնացած ուղևորները, որոնք անմարդաբնակ վայրում կենդանի մնալու համար ստիպված են եղել ուտել զոհվածների դիակները։

1972– Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել է:

1986 -յոթամյա աքսորից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։

1990 -տեղի է ունեցել Սլովենիան Հարավսլավիայից անկախանալու հանրաքվեն, որի ժամանակ անկախացմանը կողմ է արտահայտվել քվեարկողների 95 %-ը։

1991-ԽՍՀՄ-ի քայքայման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պաշտոնապես գրավել է ԽՍՀՄ-ի տեղը։

2000– ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:

2013 -վախճանվել է հրաձգային զենքի ռուս նախագծող Միխաիլ Կալաշնիկովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum