Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետին է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։

Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ Ներկայացվել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, ծնելիության աճի խթանման, բնակարանային ապահովման և մի շարք այլ ուղղություններով՝ ԱՍՀ նախարարության կողմից կատարված աշխատանքները։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացում տեղ գտած փոփոխությունների հետ կապված կարևորվել է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը։ Վարչապետին ներկայացվել է նաև 1-ին և 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման առավել մեծ երաշխիքների սահմանման տեսլականը և ընդգծվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրի շրջանակում առավել հասցեական մոտեցումների սահմանման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։ 2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն: Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։ Նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։ Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։

Վարչապետը, խոսելով նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին, նշել է. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Այն, թե ինչի մեջ եմ տեսնում խնդիրը: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»:

Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում առանձնապես կարևորվել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված մեծածավալ փոփոխությունների, կամավորության ինստիտուտի կայացման, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումների և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքների դերը։ Նշվել է, որ 2024 թ․ ոլորտում նախատեսվող ծրագրերը կբխեն Զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարությունից․ ըստ այդմ՝ աշխատանքներ կտարվեն գործազուրկների զբաղվածության ապահովման, արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման զբաղվածության ծրագրի իրականացման, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած և 2020 թ․ հետո զորացրված գործազուրկների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։

Վարչապետը հետաքրքրվել է բանկերում պարտավորությունները չկատարած անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին. «Անհուսալի վարկառուների հետ կապված ծրագրի ուղղությամբ ո՞ւր ենք հասել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մեր մոտեցումը հետևյալն է եղել, որպեսզի մոտիվացիա ստեղծենք՝ մարդը գնա ֆորմալ դաշտ, որովհետև ներկայիս կարգավորումներով, եթե ինքը գնում է ֆորմալ դաշտ, ապա իր աշխատավարձի 50 տոկոսը ԴԱՀԿ-ն պահում է։ Մենք ասում ենք, որ ինքն իր աշխատանքի միջոցով դա մարելու մոտիվացիա ունենա, հետևաբար իր եկամտահարկի 50 տոկոսի չափով կկարողանա մասնակցել այդ գործընթացին։ Բանկերի հետ էլ քննարկել ենք, իրենք էլ իրենց հերթին պատրաստ են նաև սառեցնել՝ վարկը դառնա պարտք»։

Վարչապետը հարցը կարևորել է նաև տնտեսական պոտենցիալի իրացման տեսակետից. «Որովհետև 100 հազարավոր մարդիկ մեր սոցիալ-տնտեսական կյանքից դուրս են դրված։ Այդ մարդիկ որևէ ձևով ապրում են, չէ՞, և ակնհայտորեն աշխատում են ու ստվերում են աշխատում: Միաժամանակ, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում օգտվել շատ մեխանիզմներից, որոնք մենք նախատեսում ենք։ Այսինքն` պետք է գնալ առաջ»։

Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ։ «Դրան դեռ կանդրադառնանք։ Ենթադրում ենք, որ սրան, իհարկե, նաև նպաստում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի տեղավորման պրոցեսը, ինչը նույնպես լավ ազդակ է։ Այսինքն` մարդիկ սկսել են աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով աշխատանքի խրախուսման մասին՝ վարչապետը նշել է. «Մենք անընդհատ աշխատելուն, զբաղվածությանը վերաբերվում ենք որպես մասնագիտական կարողություն և այլն, բայց աշխատելը որպես սովորություն մարդու մեջ սերմանելը շատ կարևոր է, որովհետև երբ մարդու ներքին կուլտուրայի և արժեքային համակարգի մեջ աշխատելն ինքնին տեղ ունի, մարդ չի կարող չաշխատել։ Այսինքն` ո՞նց է հնարավոր, որ մարդը չաշխատի։ Այսինքն` ի՞նչ, մարդն առավոտյան արթնանում է, ոչ մի բան չի անում, ցերեկը ոչ մի բան չի անում, երեկոյան ոչ մի բան չի անում, գիշերը քնո՞ւմ է։ Սա միայն կրթության խնդիր չէ, միայն աշխատավարձի խնդիր չէ, սա կուլտուրայի խնդիր է, որովհետև ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել։ Սա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և դրա համար ես այդ ծրագրերը կարևորում եմ։

Այդ պրոցեսի նպատակը միայն այն չէ, որ ինքն աշխատավարձ ստանա, մասնագիտական հմտություն ստանա, այդ պրոցեսի նպատակն է նաև աշխատանքը սովորություն դարձնելը՝ որպես կյանքի անբաժանելի մաս։ Այսինքն` շնչառության նման բան լինի, որ մարդ պետք է աշխատի, որովհետև դա է ինքնաիրացման ճանապարհը։ Այդ առումով, այո, այդ ծրագրերը կարևոր են։ Աշխատանքի հարցում մեր ֆոկուսը 3 խմբի վրա պետք է լինի։ Առաջինը՝ գյուղատնտեսությունում զբաղված մարդիկ, որոնք զբաղված են։ Մեր խնդիրն այն է, որ իրենց արտադրանքը նույնպես դառնա տնտեսական շրջանառության հաշվառելի և հարկային մաս։ Երկրորդը՝ անհուսալի վարկերի ուղղությունը և երրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ուղղությունը»։

Հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի ոլորտներում 2023 թ․ իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման, շահառուներին՝ ըստ կարիքի, հասցեական ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված փոփոխությունները։

Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությանը՝ պատասխանատուները նշել են, որ 2023 թ․ փետրվարի 1-ից այն գործում է հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձանց համար, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կվերաբերի նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձանց։

Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությանն ուղղված ընթացքը, ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և բյուջեի կատարողականի, գնումների ընթացակարգերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի կատարողականի վերաբերյալ մի շարք մանրամասներ։

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը, նշել է. «Բարեբախտաբար, առաջին ալիքի խնդիրները բավարար չափով հասցեագրելու հնարավորություն ունեցանք: Այն ժամանակ թեման շատ հրատապ էր, և ամենօրյա ռեժիմով զբաղվում էինք: Հույս ունեմ բաց չենք թողել արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով առաջ գնալու հարցը: Այսինքն՝ չթողնենք, որ ճեղք առաջանա, որ կրկին հրատապության ռեժիմով հարցին վերադառնանք: Այսինքն՝ պլանային ռեժիմի մեջ դնենք և այդպես գնանք առաջ»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ բնակարանային ապահովության խնդրի լուծումը պետք է համադրեն սոցիալական ապահովության ուղեկցող միջոցների հետ: «Ժամանակի ընթացքում միմյանց լրացնելով՝ պետք է մեկը մարվի, մյուսը կայանա: Մենք արդեն քննարկել ենք, այժմ որոշում ենք ինչպես փոխել թիրախները, որ կարողանանք տևականության մեջ հարցը պահել: Պետք է ճիշտ թիրախավորենք, որ չառաջացնենք սոցիալական ճգնաժամ»,- ասել է փոխվարչապետը:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց կենսաթոշակի հաշվառման խնդրին: Այս համատեքստում, վարչապետը նշել է. «Հիմա մենք համակարգ ենք ներդնում, մանավանդ համընդհանուր հայտարարագրման դեպքում, որ մարդն ինքն իր եկամուտը հայտարարագրելով և եկամտային հարկ վճարելով կարող է այդ ստաժը ձեռք բերի, որն արդյունքում ազդեցություն կունենա իր կենսաթոշակի վրա: Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Այսօր կենսաթոշակ ստացողը ստանում է նախկինում իր կուտակած եկամտային հարկի տեսքով, նախկինում կար կենսաթոշակային վճար, չէ՞, եթե չեմ սխալվում, այդ վճարումների միջոցով ձևավորված հարկից։ Իսկ նրանք, ովքեր այդ ստաժը չունեն, ստանում են նվազագույն կենսաթոշակ, որը պարզ է` ամենացանկալի տարբերակը չէ։ Գյուղացիներն այժմ էլ պիտի ասեն` հիմա էլ մեզանից եկամտային հարկ են ուզում։ Մենք ասում ենք՝ ձախ գրպանից գումարը դրեք աջ գրպան, որովհետև մեր ամենօրյա ծախսերի հետ մենք ունենք նաև ապագայի ծախսեր։

Էական չէ՝ ինչքան ենք վաստակում, եթե միայն ծախսում ենք այսօր և վաղը ծախսելու մասին չենք մտածում, վաղն այդ խնդիրն ահագնացած մեզնից յուրաքանչյուրի առաջ կանգնելու է: Սա վերաբերում է և՛ անհատին, և՛ պետությանը, և՛ բոլորին: Կարևոր է ռազմավարական հաղորդակցությունը, որ մարդը հասկանա՝ մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, իրենց բարձրացրած հարցը լուծելու համար ենք անում: Բայց իրենք պետք է այդ մեխանիզմները հասկանան, որպեսզի նեգատիվ ռեակցիաներ չառաջանան»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME