Հետաքննությունը պարզել է ԱՄՆ օդուժի կողմից ԻՊ դիրքերին հարվածելու ընթացքում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները
INTERNATIONAL NEWSԻրաքի և Սիրիայի տարածքում 2014 թվականին ամերիկյան ռմբակոծիչների գործողությունների արդյունքում ութ խաղաղ բնակիչ էր մահացել, 3-ը` վիրավորվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը, գործողությունները իրականացվել էին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում: Այս փաստը պարզվել է ԱՄՆ Զինված ուժերի  ; ողբերգական միջադեպերի հետաքննության կենտրոնական վարչության կողմից:
Գործակալության տվյալներով` խաղաղ բնակիչներից 2-ը մահացել էին այդ տարվա ապրիլին, 3-ը` հունիսին, 3-ը` հուլիսին: Հետաքննությունը պարզել է նաև, որ բոլոր այդ դեպքերում ամերիկյան կողմը պահպանել է պատերազմի վարման և զգուշավորության բոլոր կանոնները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



