Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Նոր մանրամասներ են հայտնի դարձել հյուրանոցում ինքն իրեն պայթեցրած տղայի դեպքի առնչությամբ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին,  ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 25-ին, Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողները գտնվում են Փոքր Վեդի գյուղի տներից մեկում։

Անմիջապես գյուղ են մեկնում ոստիկանության ծառայողները ու քանի որ գյուղում փողոցները միմյանց հետ կապված են և տեղեկություն կար, որ կասկածյալները զինված են, տարբեր հատվածներից օպերատիվ խմբերը մոտեցել են կասկածյալների հնարավոր մնալու վայրին։ Հասնելով դեպքի վայր՝ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և կասկածյալներից Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Մ․-ն, տեսնելով ոստիկաններին, ատրճանակն ուղղում է ոստիկանների վրա։

Մոտ 1 ժամից ավելի ոստիկանները բացատրական աշխատանքներ են կատարում, որպեսզի նա վայր դնի զենքը և ինքնակամ ներկայանա իրենց, սակայն զինված տղամարդը ոչ միայն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին այլև սկսկում են սպանության սպառնալիքներ տալ ու անընդհատ կրկնում, որ կրակելով սպանելու է մի քանիսին։ 

Ի վերջո ոստիկանները, վնասազերծել են  Էդգար Մ․-ին, ապա տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայր ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ դեպքի վայրում հայտնաբերում է ատրճանակը՝ լիցքավորված 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։ Էդգար Մ․-ն ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերված ատրճանակը և փամփուշտները պատկանում են իրեն։ 

Վերջինս ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ 

Նրան վնասազերծելուց հետո ոստիկանները պարզում են, որ նրա հանցակիցը 27-ամյա Արման Մ․-ն կամ նրա հետ չի եղել, կամ ճողոպրել է։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Արման Մ․-ն Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրի հյուրատներից մեկում հայտնաբերվում է մահացած՝ մարտական նռնակի պայթյունից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների կողմից Արարատի մարզում վնասազերծվածն ու Արմավիրի մարզում պայթյունի հետևանքով մահացածը հայր ու որդի են, իսկ ոստիկաններն էլ հսկայածավալ աշխատանքների արդյուքնում հայտնաբերել են նրանց կողմից ավազակային հարձակմամբ հափշտակված տուժածի Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել էին տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան էր եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել էր նշված հյուրանոցային համալիր, սնունդ էր պատվիրել, ապա առանձնացել էր իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել էին նրան մահացած։

Հյուրանոցային համալիրում տեղադրված տեսախցիկները քննիչն առգրավել էր: 

Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դիակի մոտ էլ հայտնաբերվել էր կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել էր։

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''