Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Արտակարգ իրավիճակ Ալագյազ-Սպիտակի ոլորաններ ճանապարհին․ մերկասառույցի պատճառով 700-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել․ Արագածոտնի, Լոռու պարեկներն ու փրկարարները 250-ից ավելի մեքենաներ դուրս են բերել ձնակույտերից

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։

Արդեն 5 ժամից ավելի է՝ Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ ուժեղացված ծառայության են անցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության Ապարանի, Արագածի և Սպիտակի հրշեջ փրկարարները։

Մոտ 15 կմ, որտեղ չեն կարողանում տեղաշարժվել 700-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ,  պարեկները ծառայություն են անցկացնում անգամ ոտքով, 250-ից ավելի ավտոմեքենաներ պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից, ցավոք, ավտոմեքենաների մի մասի անվադողերը ամառային էին։Մի քանի ավտոմեքենաներ էլ ձնակույտի միջից դուրս է բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողը՝ իր անձնական օգտագործման Infiniti մակնիշի ավտոմեքենայով։

Պարեկները ժամանակավորապես արգելում են բեռնատարների շարժը, քանի որ նրանք խցանում են առաջացնում ձյան ու սառույցով պատված ճանապարհներին։ Տեղի ճանշինը և ճանապարհը սպասարկող ճանշինականները կարծես «ուղտի ականջում քնած լինեն», ոչ մի աշխատանքներ չեն կատարել, ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները շնորհակալանքի խոսք էին ուղղում Արագածոտնի ու Լոռու գումարտակների պարեկներին՝ ասելով․ «6 ժամից ավելի է՝ մի քանի կմ ճանապարհը չենք կարողանում անցնել։ Ասես Սիբիրում լինենք։ Ճանշին գոյություն չունի։ Էն որ ասում ա՝ ճանշին խմուկ, քնուկ, մենք էլ ավելացնում ենք ոչ թե խմուկ, քնուկ, այլ մեռուկ։ Մենակ էս քանի ժամ է՝ մեզ օգնության են հասել պարեկները։ Բայց դե իրանք հո ճանապարհին աղ ու ավազ լցնող չեն։

Մի 70-ից ավելի ավտոմեքենաները բրդելով հանեցին ձնակույտերի միջից, ու էս 6 ժամից ավելի է՝ նմուշի համար ճանշինից մի հատ տեխնիկա չկա, որ գոնե ձյունը մաքրեն հետևից էլ աղ ու ավազ լցնեն։Ով ա պատասխան տալու այս անփույթ ու ոչ սրտացավ աշխատանքի համար։ Եթե ճանանապարհը սպասարկող ընկերությունները մի քանի անգամ խոշոր չափի վարչական պատասխանատվության ենթարկեն, դաս կլինի դրանց։ Ամոթ է, 21 դարում 6 ժամ մնաս ճանապարհին, ինչ ա թե ճանշինականները «ջայլամի կեցվածք» են ընդունել։ Հետաքրքիր է՝ դրանք մարմնի որ մասով են մտածում։ Եթե ուղեղով մտածեին, էս անարխիա վիճակը չէր լինի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկները շարունակում են բքի պայմաններում ուժեղացված ծառայությունը, և հենց նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive