Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր սպանված լրագրողների թիվը հատել է 100-ը։ Այս մասին են վկայում Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հրապարակած նոր տվյալները, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ պաղեստինցի լրագրող Մուհամեդ Աբու Հվեյդին վերջինն էր, որ սպանվեց շաբաթ օրը Գազա քաղաքի արևելքում գտնվող իր տան վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։
Գազայի պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ հակամարտության ընթացքում առնվազն 69 լրագրող է զոհվել, այդ թվում՝ ՛՛Al Jazeera Arabic՛՛-ի օպերատոր Սամեր Աբուդաքան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



