Յուրա Մովսիսյանը հեռացավ «Սպարտակից»
SPORTՄոսկվայի «Սպարտակը» հայտարարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով խաղացողին համատեղ աշխատանքի համար եւ մաղթելով հաջողություն:
28-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռեալ Սոլթ Լեյքում»՝ հանդես գալով վարձակալությամբ: Ամերիկյան ակումբն ունի տրանսֆերը հետագայում գնելու առաջնահերթային իրավունք: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, հետո կարիերան շարունակել է դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում»: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



