Yerevan, 04.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՍՀ նախարարությունը՝ ԱՀ հայրենակիցների՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների նշանակման մասին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։

«Նպաստի (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը՝ համապատասխանաբար սեղմելով «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում», «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» և «Մուտքագրել 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմում» դաշտերի վրա։

ՔԱՅԼ 2 – եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը։ Անհրաժեշտ է մուտքագրել նաև էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։

Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները, այն է՝

անուն, ազգանուն,

ծննդյան օր, ամիս, տարեթիվ,

ծննդյան վկայականի սերիա և համար,

ծննդյան վկայականի տրման ամսաթիվ

նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։

Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալներ, ապա սեղմել «Ստեղծել» կոճակը։

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում, ինչպես նաև 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմում մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան պատուհանները, ապա լրացնել պահանջվող տվյալները՝ հետևելով նշված քայլերին։

Մայրության նպաստի նշանակման համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։

Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum