Նեթանյահուն Գազայի հատվածում հրադադարի պայման է անվանել ապաարմատականացումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի հետ խաղաղությունը հնարավոր է միայն «Գազայի հատվածի ապառազմականացման և ապաարմատականացման» դեպքում։ Նրա կարծիքը հրապարակվել է La Stampa թերթում։
«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է դադարի արմատական լինել: Սրանք երեք պայման են Իսրայելի և նրա պաղեստինյան հարևանների միջև Գազայում խաղաղության հաստատման համար», – ասել է նա:
Իսրայելի վարչապետը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը վայելում է Իրանի աջակցությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ աջակցում են Իսրայելի՝ «այս ահաբեկչական կազմակերպությանը ոչնչացնելու» ցանկությանը։
Նեթանյահուն վստահեցրել է, որ այս նպատակին հասնելու համար կհարգվի միջազգային իրավունքը, թեև զոհերից խուսափելը դժվար է, քանի որ «ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան»: