Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել․ ուշագրավ հայտարարություններ է արել
POLITICSՄեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերության Պրեսս Կենտրոն հաղորդաշարին։ Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։
Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։ Հարցազրույցը եթեր է հեռարձակվելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, վաղը երեկոյան ժամը 22.00-ին։

1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



