Tesla-ի գործարանում ռոբոտը հարձակվել է աշխատողի վրա. Daily Mail
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Tesla ընկերության ինժեները ենթարկվել է ռոբոտի հարձակման. դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ընկերության գործարանում:
tert.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ երկու ականատես սարսափահար հետևել են՝ ինչպես է ռոբոտը հարձակվում իրենց գործընկերոջ վրա. խոսքն այն ռոբոտի մասին է, որը նախատեսված է եղել նոր ձուլված ալյումինե մեքենաների մասերը բռնելու և տեղափոխելու համար:
Ռոբոտը տղամարդու վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս ծրագրային ապահովում էր ծրագրավորում երկու անսարք Tesla ռոբոտների համար. ռոբոտի մետաղյա ճանկերը խրվել են աշխատողի մեջքը և ձեռքը՝ թողնելով արյան հետք գործարանի հատակին:
Միջադեպի հետևանքով տուժողը ստացել է բաց վերք ձախ ձեռքին:
Ըստ Daily Mail-ի բացառիկ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



