Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. Փաշինյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Հարգելի ներկաներ,

Իհարկե, բնականաբար, տարին շատ բարդ և հակասական է, մարտահրավերներով լի, բայց քանի որ գտնվում ենք Կենտրոնական բանկում, ես կուզենայի տարին ամփոփել զուտ ֆինանսաբանկային համակարգի տրամաբանությամբ: Եվ  եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020  թվականն էր:

Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր  հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ:

Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն:

Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք  կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաև օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի  հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ լինենք:

Այս առումով, իսկապես, բանկային համակարգի համար տարին շատ հաջող է, բայց, մյուս կողմից, ուզում եմ արձանագրենք մի բան, ինչը տեսել ենք նաև վերջին տարիներին: Դժբախտաբար, նաև բանկային համակարգը ձեզ հայտնի հանգամանքների բերումով իր շուրջ նեգատիվ ձևավորելու որոշակի ավանդույթ ունի, մանավանդ հետսովետական տարածքում: Որովհետև հասկանալիորեն փող վերցնելը շատ հեշտ է և հաճելի, իսկ վերադարձնելը, իհարկե, ցանկալի է, որ կամ տեղի չունենա,  կամ հնարավորինս լավ պայմաններով տեղի ունենա: Եվ պարզ է, որ այս պարզ թվաբանության արդյունքում նաև որոշ քաղաքական նկատառումներով փորձ է արվում ժամանակ առ ժամանակ բանկային համակարգի նկատմամբ նեգատիվ ձևավորել, ինչը պետք է ուղղակի ընդունենք ի գիտություն և ճիշտ կառավարենք այս իրավիճակը:

Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և  բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ  են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն:

Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ:

Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է:

Իհարկե, Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ գնաճի հետ կապված մեր այն մտավախություններին, որ ունեինք մարտ-ապրիլ-մայիս ամիսներին: Բայց տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ և տեսանելի ցուցանիշ է, որ մենք՝ Կառավարություն, Կենտրոնական բանկ և, իհարկե, մասնավոր հատված, կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա:

Եվ նաև վերադառնալով 2020թ. վարկավորման պիկի ցուցանիշին՝ տարբեր առիթներով վերադառնում ենք քովիդի ճգնաժամի կառավարման վերաբերյալ ժամանակին հնչած քննադատություններին՝ Կառավարությանը, Կենտրոնական բանկին ուղղված:

Հիմա, երբ հետահայաց նայում ենք, տեսնում ենք, որ քովիդի կառավարման մեր քաղաքականությունը հետահայաց կարելի է գնահատել լավագույնը, որովհետև, կրկին ուզում եմ հիշեցնել, երբ Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում հայտնվեց, եղան մեկնաբանություններ, որոնց նպատակն այդ ցուցանիշը նսեմացնելն էր. ասում էին՝ դե շատ զարգացած երկրներ կային, որ քովիդից հետո իրենց ցուցանիշներն այնքան են վատացել, որ Հայաստանը շանս է ստացել: Սա նշանակում է, որ հենց նույն զարգացած երկրների հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում քովիդի ճգնաժամը տնտեսական առումով այնքան լավ է կառավարվել, որ մեզ հնարավորություն է տվել թռիչքաձև աճ ապահովել Տնտեսական ազատության ինդեքսում: Իհարկե, տնտեսական առումով տարին ամփոփելու առիթներ դեռ կունենանք:

Բանկային համակարգի հետ կապված կուզենայի, որ մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ զարգացնենք 2 ուղղությամբ: Ընդ որում, պիտի արձանագրեմ՝ համագործակցություն բառը շատ ճիշտ է, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն նկատվում, և դա պետք է արձանագրել: Օրինակ, շատ կարևոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևով և տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի և Կառավարության միջև, հակառակը կլիներ ուղղակի աղետալի և աղետաբեր, որովհետև բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում: Ավելին, հիմա ևս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, և հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետև քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է:

Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը և բանկի կարողությունները մենք դիտարկում ենք որպես օպերատոր Կառավարության որոշած քաղաքականություններն իրականացնելու համար:

Այս առումով կուզենայի, որ այս համագործակցությունը նաև հանրային առումով 2 ուղղությամբ զարգացնենք. առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետև զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը՝ այնուամենայնիվ, հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: Ես, անկեղծ ասած, բնակաբանար, շատ հաճախ եմ նման իրավիճակների հետ առերեսվում, և մենք պետք է կարողանանք մեր սիրելի հայրենակիցներին, բոլորին մի տրամաբանություն հաղորդել, օգնել հաստատվել մի տրամաբանության մեջ, որը հետևյալն է. իհարկե, հասկանալի է, որ երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում, իսկապես այնպիսի իրավիճակներում, որոնք առանձին պետք է քննարկենք:

Բայց ընդհանուր առմամբ ֆինանսական և քաղաքական, քաղաքացիական գրագիտության և կայունության, զարգացման ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ յուրաքանչյուրը պիտի պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները:

Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել գալիք տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ այս բոլոր մոտեցումների, նորարարությունների միջոցով առաջընթաց կարձանագրենք: Օրինակ, գուցե թերևս այդքան էլ լավ չէ այդ մասին հրապարակային խոսել, բայց կարծում եմ, որ մեկ անգամ արժե գոնե անդրադառնալ. Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է: Այո, հենց այդպես էլ պետք է լինի և շարունակելու է հենց այդպես լինել, բայց դա չի նշանակում, որ մենք այս փաստը չպետք է գնահատենք: Եվ դրանից բխող փոխադարձ պատասխանատվության ավելի մեծ աստիճան պետք է գործի:

Ուզում եմ ասել, որ բանկային, ֆինանսավարկային համակարգի դիմակայունությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այո, 2020թ. պատերազմի և քովիդի հետևանքները մենք հաղթահարում ենք այդ թվում բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ, և մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է:

Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման  մեխանիզմ ու գործիք:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank