Իսրայելի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի․ Լիբանանի վարչապետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանի հարավում կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ, գրում է Daily Mail-ը։
«Լիբանանի հարավում Իսրայելի կողմից շարունակվող սադրանքները կարող են հանգեցնել լարվածության աճի և տարածաշրջանում համապարփակ պատերազմի», - նշել է քաղաքական գործիչը։
Միկատին նաեւ հավելել է, որ Գազայի հատվածում խաղաղ կարգավորումը պետք է սկսվի հրադադարով, որին «կհաջորդի անցում՝ պաղեստինցիներին իրենց օրինական իրավունքները տրամադրելու շուրջ բանակցություններին»։
Ի պատասխան՝ Քեմերոնը նշել է Լիբանանի դերը տարածաշրջանում էսկալացիայի կանխման գործում և ընդգծել դրա անթույլատրելիությունը։