Մինչև 2030 թվականը Վրաստանը լիովին պատրաստ կլինի դառնալ ԵՄ անդամ. իշխող կուսակցության ղեկավար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոստացել է, որ «մինչև 2030 թվականը Վրաստանը լիովին պատրաստ կլինի դառնալ Եվրամիության անդամ»։
«Մենք առաջատար դիրքեր ենք զբաղեցնում այդ ամբողջ տարածաշրջանում, նկատի չունենք միայն Ուկրաինան, Մոլդովան կամ Բոսնիան և Հերցեգովինան, նկատի ունենք նաև Սերբիան, Չեռնոգորիան և Բալկանյան երկրները։ Բոլոր մյուս երկրների համեմատ մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական քաղաքականության և այլնի առումով։ Ինչ վերաբերում է ասոցացման օրակարգին, ապա մենք առաջիկա տարիներին լիարժեք ներդաշնակեցման ծրագիր ունենք։ Մենք կարծում ենք, որ 4-5 տարի հետո պատրաստ կլինենք, որ երկիրը անդամակցի Եվրամիությանը։ Մնացածը քաղաքական որոշման հարց է»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Եվրամիության երկրների ղեկավարները Վրաստանին շնորհել են ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։