Բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ նոր իշխանությունների քաղաքական գծի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հազարավոր մարդիկ Արգենտինայում դուրս են եկել մայրաքաղաք Բուենոս-Այրեսի փողոցներ՝ նորընտիր նախագահ Խավյեր Միլեյի նախաձեռնած բարեփոխումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար։ Վերջիններս հայտարարել են, որ այդ բարեփոխումներն անօրինական են։ Նշենք, որ ավելի վաղ, նախագահ Միլեյը ստորագրել էր արտակարգ օրենք ավելի քան 300 ռեֆորմի պատրաստման վերաբերյալ, որոնք ուղղված են տնտեսության ազատականացմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Լատինա-Ամերիկյան այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Միլեյը 10 տոկոս տարբերությամբ հաղթել էր իշխող կուսակցության թեկնաշու Սերջիո Մասուին։ Միլեյի քաղաքական գծի մաս է կազմում ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը, ԲՌԻԿՍ-ի երկրների հետ հարաբերությունների խորացման փոխարեն։ Վերջինս նաեւ կողմնակից է, որ Արգենտինան հրաժարվի իր ազգային արժույթ պեսոյից եւ միանա այն երկրներին, որոնք կիրառում են ամերիկյան դոլարը որպես պաշտոնական արժույթ։ Նա նաեւ խոստացել է լուծարել Արգենտինայի Կենտրոնական բանկն ու մի քանի նախարարություններ, կրճատելու համար պետական ապարատի աշխատակազմը։