Ռոնալդուն դարձել է 2023 թվականի լավագույն ռմբարկու
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կլինի 2023 թվականի լավագույն ռմբարկուն:
Դա տեղի կունենա, եթե անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը բաց թողնի դեկտեմբերի 30-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը։ Մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ նորվեգացին խաղադաշտ դուրս չի գա 2023 թվականին։
Ռոնալդուն 2023 թվականին խփել է 53 գոլ։ Նրան հաջորդում են Կիլիան Մբապեն և Հարի Քեյնը, սակայն նրանք այս տարի էլ չեն խաղալու։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



