18 ձկնորսական ցանց և այլն․ ինչե՞ր են Սևանի տարբեր հատվածներից դուրս բերվել (լուսանկար)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։ Հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Դեկտեմբերի 29-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:
67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
Միջոցառումները շարունակվում են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”




