Ճապոնիայում երկրաշարժերի ֆոնին՝ Սախալինում ցունամիի վտանգ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սախալինի արևմտյան ափին ցունամիի վտանգ է հայտարարվել, հայտնում է ԱԻՆ տարածաշրջանային վարչությունը։ Ահազանգը հայտարարվել է հունվարի 1-ին` տեղական ժամանակով ժամը 18:40-ից (Երևանի ժամանակով՝ 11:40-ից):
Ափամերձ շրջաններում միացվել է նախազգուշացման համակարգը, և մարդկանց տարհանել են անվտանգ վայրեր։ Նավահանգիստներում գտնվող նավերը դուրս են եկել բաց ծով: Հաշվարկվում են ցունամիի ալիքների անցման հնարավոր հետեւանքները։
«Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է Թաթարական նեղուցի ափամերձ հատվածում, պետք է անհապաղ հեռանա ափից և պատսպարվի ծովի մակարդակից 30-40 մ բարձրության վրա գտնվող բլուրների վրա», - խորհուրդ է տալիս Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Բլուրների վրա պետք է բարձրանալ՝ խուսափելով գետերի և առուների հուներից: Անվտանգ տեղ հասնելով՝ պետք է օգնություն ցուցաբերել երեխաներին, տարեցներին և հաշմանդամներին»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: