Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ:
Հաղորդվում է, որ Ճապոնիայում երկու մարդ է զոհվել առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի պատճառով. այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել առավոտյան: Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։
Երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել էր ցունամիի վտանգ։
Ստորև ֆոտոշարքով ներկայացնում ենք երկրաշարժերի հետևանքները.