Իրաքում կրկին հարձակվել են ամերիկյան բազայի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի տարածքում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի բազան երեքշաբթի գնդակոծության է ենթարկվել, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։
«Իրաքյան Քրդստանի Էրբիլ օդանավակայանի մոտ գտնվող բազայում գտնվող ամերիկյան զորքերը գնդակոծության են ենթարկվել»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Գնդակոծության հետևանքների մասին չի հաղորդվում։
Իրաքյան խմբավորումները հարձակվել են նաև Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան Green Village բազայի վրա, հաղորդում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով Իրաքում Իսլամական դիմադրության ուժերի հայտարարությունը:
Սա Էրբիլում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիաբազայի վրա 24 ժամվա ընթացքում երկրորդ հարձակումն է։ Երկուշաբթի երեկոյան տեղական հակաահաբեկչական ծառայությունները հայտնել են, որ անօրինական զինված խմբավորումները անօդաչու թռչող սարքով հարձակվել են բազայի վրա, և այն խփվել է։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։