Իսրայելն իր զորքերի մի մասը դուրս կբերի Գազայի հատվածից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ բանակը պատրաստվում է «մարտական գործողությունների», որոնց շարունակման վճռականություն է արտահայտել վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է Գազայի հատվածից դուրս բերել հինգ մարտական բրիգադ, որոնք գործել են ցամաքային ներխուժման ժամանակ։ Այս մասին եթերում հայտնել է Իսրայելի բանակային ռադիոն՝ նշելով, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով «իրավիճակի եւ մարտական գործողությունների ընթացքի գնահատումից», տեղեկացրել է Euronews-ը։
Բացի երեք ուսումնական բրիգադներից, Իսրայելի իրենց բազաներ կվերադառնան 551-րդ եւ 14-րդ պահուստային բրիգադները։
Վերախմբավորումը, ինչպես նաեւ կադրային վերադասավորումները Իսրայելի ռազմական ղեկավարությունում իրականացվում են 2024-ին բանակի պատրաստվելու շրջանակում։ Ինչպես սպասվում է, մարտական գործողությունները շարունակվելու են։