Թրամփը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին պաշտոնական դիմում է ներկայացրել երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Կոլորադոյի նահանգային դատարանի վճիռը, որով իրեն արգելվում է մասնակցել այստեղ անցկացվող ներկուսակցական նախնական ընտրություններին՝ փրայմերիներին։
Կոլորադոյի դատարանն այս վճիռը կայացրել էր դեկտեմբերին՝ իր այս քայլը պատճառաբանելով այն դերակատարությամբ, որ ունեցել էր Թրամփը 2021 թվականի հունվարի 6-ին՝ Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման ընթացքում։
Դատարանը պնդել էր, որ «Թրամփը ներքաշված է եղել խռովության փորձի մեջ, ինչը անհնարին է դարձնում նրա կողմից որևէ պետական պաշտոն զբաղեցնելը»։
Նախկին նախագահի փաստաբանները, սակայն, պնդում են, որ նահանգային դատարանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ միայն ԱՄՆ Կոնգրեսն է, որ իրավունք ունի արգելափակել որևէ անձի մասնակցությունը նախագահական ընտրություններին։