Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա. Հաջիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը մոտ երեք տարի սպասել է, որ Հայաստանը կատարի Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման իր պարտավորությունները, և պատրաստ է դիտարկել Կալինինգրադի նման մոդելներ։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Բաքուն հրավիրել է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ կիսվելու իր փորձով և չափանիշներով։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է նաև այլընտրանքային լուծումների վրա, ավելացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան մինչև 5 մլն տոննա, ինչպես նաև Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի կառուցում դեպի Նախիջևան:
«Երևանն այս դեպքում դուրս կմնա տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից, և դրա պատճառը միայն նրա քաղաքականությունն է: Թույլ տվեք նաև հստակեցնել, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանի տարածքով երթուղու հնարավորությունն այլևս չի դիտարկվի:
Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ։ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա»,- նշել է Ալիևի խորհրդականը։