Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով. Հոխիկյան
BLOGՔանի որ օրեր անց վերսկսվելու են հանրակրթական դպրոցների դասերը, առաջարկ և խնդրանք ունեմ դպրոցների այն պատմության ուսուցիչներին, ովքեր ունեն բարոյականություն և սեփական ուղեղ։
Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով։ Որևէ մեկը չի կարող ձեզ վերահսկել, առավել ևս, եթե ունեք բարոյական ու ազգային կերպար ունեցող տնօրեն։ Իսկ եթե տնօրենը նիկոլական է, ապա ուղղակի առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու երեխաներին տվեք ճիշտ պատմություն։
Ամիսներ անց ոմն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած թուրքական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքերը կվառվեն որպես աղբ։ Իսկ մինչև այդ, պատմության ուսուցիչներից է կախված, թե ինչպես կդիմադրեն դպրոցները երեխաների դեգրադացմանը։
Փաստացի կարող ենք ասել, որ այդ այլասերված դասագրքերի մեջ տեղ գտած մտքերը բառ առ բառ համընկնում են թուրքական քարոզչության հետ, և մեծ հավանականությամբ այդ գրքերը գրվել են թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո։
Հարգելի պատմության ուսուցիչներ, տեր կանգնեք աշակերտների վաղվա օրվան։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



