Իրանում իրականացված ահաբեկչության դեպքով կան ձերբակալվածներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ կան ձերբակալվածներ, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Tasnim-ը։
Նա խոստացել է, որ ուժայինները կբռնեն բոլոր նրանց, ովքեր կապ ունեն պայթյունների հետ։ Իրանի ՆԳՆ-ից հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են հինգ նահանգների հինգ քաղաքներում։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողության ժամանակ։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սոլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ դրանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, ևս մոտ 300-ը՝ վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։