Իրանում կրկին բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում մզկիթի վրա կրկին բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին։
Այդպիսով կոչ է արվում պատժել Քերմանի խոշոր ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին:
Դրոշի բարձրացումն արվել է Քերմանում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, երբ ԻԼԻՊ-ի մահապարտները երկու ռումբ են պայթեցրել ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան 4-րդ տարելիցին նվիրված սգո երթի ժամանակ։
Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 103-ի։ Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։ Նախօրեին էլ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ձերբակալության մասին։
Հավելենք, որ վերջին անգամ Իրանը Կարմիր դրոշ է բարձրացրել 2020 թվականին, երբ գեներալ Սոլեյմանին հունվարի 3-ին Բաղդադում դարձավ ԱՄՆ ավիահարվածի զոհը։
Այն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ երկիրը չի ներելու ամերիկացիներին տեղի ունեցածի համար եւ անպայման կպատասխանի նրանց պատշաճ կերպով: