Ադրբեջանում աշխատավարձ չստանալու պատճառով ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել
SPORTԱդրբեջանի «Խազար-Լենքորան» ֆոտբոլային ակումբի ֆոտբոլիստները հրաժարվել են մարզումներից, քանի որ արդեն երեք ամիս է` նրանց աշխատավարձ չի տրվում: Այս մասին, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Ֆուտբոլիստներն ասում են, որ իրենք չեն մարզվելու եւ չեն մասնակցելու չեմպիոնատում, մինչեւ իրենց չվճարեն աշխատավարձի պարտքերը:
Հիշյալ ակումբի գլխավոր մարզիչ Յունիս Հուսեյնովը երկու օր առաջ հրաժարական է տվել: «Խազար-Լենքորան»-ի սեփականատեր եւ պատվավոր նախագահ Մուբարիզ Մանսիմովը հրաժարվել է ֆինանսական ներարկումներից եւ ակումբի նախագահ իր եղբորը` Մայիս Մանսիմովին խորհուրդ է տվել վաճառել Մասալլը քաղաքում գտնվող Անատոլի Բանիշեւսկու անվան` պարապուրդի մատնված մարզադաշտը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



