Բուդապեշտի հրապարակը վերանվանվել է՝ ի համերաշխություն Իսրայելի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բուդապեշտի Թեոդոր Հերցլի հրապարակը երկու շաբաթով վերանվանվել է Հոկտեմբերի 7-ի հրապարակ՝ Իսրայելի հետ համերաշխության համար։
Այս հրապարակում է գտնվում Հունգարիայի գլխավոր սինագոգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունգարիայում Իսրայելի դեսպան Յակոբ Հադաս-Հանդելսմանը, ելույթ ունենալով ներկաների հետ, նշել է, որ լրագրող, գրող և քաղաքական գործիչ Թեոդոր Հերցլը (1860-1904), ում անունով է կոչվում սինագոգի դիմացի հրապարակը, երազում էր ստեղծել հրեական պետություն, իսկ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները հոկտեմբերի 7-ին «փորձեցին ոչնչացնել այդ երազանքը»։
Հերցլը, ով 19-րդ դարում դարձավ համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիրը, ծնվել է Բուդապեշտում և երկար տարիներ ապրել այնտեղ՝ մինչև Վիեննա տեղափոխվելը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



