Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կլինի 8.3-8.5 տոկոսի միջակայքում. Քերոբյան
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ենթադրվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի համար տնտեսական աճը 8.3-8.5 տոկոսի միջակայքում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8.3-8.5 տոկոսի միջակայքում կլինի»,-ասել է Քերոբյանը:
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8280 դոլար: Նախարարը հիշեցրել է, որ 2017 թվականին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը: Սրանք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



