ԱՄՆ պետդեպը չի բացառել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հանումը 2016-ին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղարության` պատժամիջոցների հարցը համակարգող Դենիել Ֆրեդը չի բացառել, որ 2016 թվականին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն: Վկայակոչելով Lenta.ru-ն, այս մասին Ֆրեդը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Ֆրեդը շեշտել է, որ Մոսկվան մտադիր է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Երբ իրականացվեն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, այսինքն` Դոնբասում ընտրությունների անցկացումը, ռազմական գործողությունների դադարեցումն ու Ուկրաինայի հարավային հատվածում սահմանի վերականգնումը, ապա պատժամիջոցները կհանվեն: Երեւում է` ՌԴ-ն տրամադրված է այդ հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: ԱՄՆ-ը դա միայն ողջունում է»,- ասել է Պետքարտուղարության աշխատակիցը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



