Հրդեհ՝ Վահագնի թաղամասում. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 10 տանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդուարդ Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Մինասյանը։Հրշեջները կանխել են նախ կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը. բարեբախտաբար, տուժածներ չկային։Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է տան (սեփականատեր Վահան Ավագյան) հյուրասենյակի գույքը՝ 50 ք․մ, 2 օդորակիչ, 5 պատուհանի փեղկ, սանհանգույցի առաստաղը՝ 4 ք․մ և ջերմահարվել են տան պատերը՝ 150 ք․մ։