2023-ին Հայաստանում գրանցվել է 2% գնաճ
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%. հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
ԱՎԿ-ի համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0,9% գնաճ:
2023թ.-ին նախորդ տարվա համեմատ 0,5%-ով նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, իսկ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով:
Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակները մեկ տարում աճել է 8.5 %-ով, հագուստ և կոշիկը՝ 5,2%-ով, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակները՝ 2.8%-ով։
Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է գնաճ. հունվար- դեկտեմբերին նախորդ տարվա նկատմամբ գներն աճել են 1.7 %-ով։
Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: 2023-ին նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 4.5%: