Բաքվում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել՝ լրտեսության կասկածանքով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին AFP-ին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։
«Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության մեջ, կալանավորվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։
Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ այս անձի կալանավորման մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։
Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, AFP-ին ասել է, որ հարազատներն արդեն խոսել են Ռայանի հետ. «Տղաս հայտնել է, որ իրեն լավ են վերաբերվում և կապի մեջ է փաստաբանի հետ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկու ֆրանսիացի դիվանագետների հայտարարել է «պերսոնա նոն գրատա», Ֆրանսիան, ի պատասխան, նման քայլի է դիմել երկու ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ։