Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել 18 երկրների քաղաքացիներ
INTERNATIONAL NEWSԲուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 23 մարդ, որոնց թվում` 18 երկրների ներկայացուցիչներ: «ՖրանսՊրես»-ին այդ մասին հայտնել է անվտանգության ոլորտում աղբյուրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է 22 մարդ: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ սպանվածների և վիրավորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան:
«Ռոյթեր» գործակալությունը հղում է կատարել ոստիկանության աշխատակցին` նշելով, որ ուժայիններին հաջողվել է լիկվիդացնել չորրորդ զինյալին Yibi հյուրանոցում: Նրա տվյալներով` հարձակվողներից երկուսը կանայք էին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ անհայտ անձինք հունվարի 15-ին հարձակվել էին սրճարանի վրա, այնուհետև պատանդներ էին վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



