«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ են հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունվարի 9-ին իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։
Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ իրեր, հագուստներ և էլեկտրատեխնիկա։
Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։