ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Եմենին հարվածներից հետո նավթի գներն աճել են 2%-ով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եմենում իրավիճակի սրացումից հետո Brent տեսակի նավթի գներն աճել են 2%-ով՝ հասնելով 78,94 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,54 դոլար), հայտնում է Reuters-ը։
Ուրբաթ գիշեր Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին՝ ի պատասխան Կարմիր ծովում միջազգային նավերի վրա նրանց հարձակումներին:
ԱՄՆ West Texas Intermediate անմշակ նավթի ֆյուչերսներն աճել են 2,1%-ով՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի համար (+ 1,53 դոլար): Բազային ինդեքսների արժեքը, ինչպես ավելացնում է Reuters-ը, նախորդ օրվա համեմատ աճել է գրեթե 1%-ով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին։ Հարձակմանը, ըստ Բայդենի, աջակցել են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։ 2023-ի վերջին Կարմիր ծովում միջազգային նավերի գնդակոծությունն ավելացել է Գազայի հատվածում հակամարտության ֆոնին։ Եմենի ՀԱՄԱՍ-ի կողմից աջակցվող հութիները հարվածներ են հասցնում Իսրայելի հետ կապ ունեցող նավերին: