Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես է ալկոհոլը ազդում օրգանիզմի վրա և ինչպես նվազեցնել դրա բացասական հետևանքները

LIFE

Ալկոհոլը ավելի վտանգավոր է, քան հերոինը, կոկաինը, մետաֆենտամինը, ծխախոտը և մի շարք այլ թմրամիջոցներ: Այսպիսի եզրակացության է եկել հոգեբույժ և ֆարմոկոլոգ Դեվիդ Նատտանը, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է թմրանյութերի ուսումնասիրությանը և դրա ազդեցությանը օրգանիզմի վրա:

Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ալկոհոլը հասանելի է, հիմնականում օրինական և էժան: Հենց այդ պատճառով այն ավելի շատ են օգտագործում մարդիկ, ինչի արդյունքում ազդեցությունը (օգտագործման ծավալի և ազդեցության համամասնության պարագայում) թերագնահատվում է:

Ամերիկյան վիճակագրության ինստիտուտի տվյալով, 18-ից բարձր անձանց շրջանում 87 տոկոսը օգտագործում է ալկոհոլ, 71 տոկոսը այն օգտագործել է ընթացիկ տարում, 56 տոկոսը վերջին ամսվա ընթացքում:

Դեվիդ Նատտանի կարծիքով, թմրանյութերի ազդեցությանը ավելի մեծ ուշադրություն կա, քան ալկոհոլի նկատմամբ, դա է պատճառը, որ մարդիկ ալկոհոլի օգտագործման վնասների մասին նույնքան պատկերացում չունեն: Նա հասարակ օրինակ է բերում.

«Մենք գրեթե ամեն օր թերթերում, ինտերնետում կարդում կամ հեռուստատեսությամբ դիտում ենք ռեպորտաժներ, թե ինչպես է թմրանյութի ազդեցության տակ որևէ մեկը հանցագործություն կատարել, սակայն թե որքան շատ են ալկոհոլի ազդեցությամբ կատարված հանցագործությունները մենք չգիտենք և դրա պատճառը շատ պարզ է, քանի որ թմրանյութերը պետությունների մեծ մասում արգելված են և դա կարծես կրկնակի հանցագործություն է դառնում և գրավում է լրատվամիջոցների ուշադրությունը, իսկ ալկոհոլի դեպքում դա դիտարկվում է որպես երկրորդական երևույթ, քանի որ ալկոհոլը արգելված չէ և նույնիսկ գովազդվում է»,-բացատրում է Դեվիդ Նատտանը:

Ինչպես է ալկոհոլը ազդում մարդու օրգանիզմի վրա

Խմած ալկոհոլի մոտ 20 տոկոսը ներծծում է ստամոքսը, մնացյալ 80 տոկոսը գնում է բարակ աղիներ, այնուհետև անցնում է արյուն ու շրջապտույտ կատարում ամբողջ օրգանիզմով: Այն ինչ չի մարսում ստամոքսը ու օրգանիզմից չի հեռանում բարակ աղիների միջոցով սկսում է «մշակել» լյարդը: Հենց այդ պատճառով էլ լյարդը ամենից շատ վնասն է կրում և առաջին հարվածը ստանում: 

ԼՅԱՐԴ

  1. Ալկոհոլը օրգանիզմից դուրս բերելու գործում լյարդը ամենամեծ դերակատարությունն ունի ու այդ ընթացքում չի բացառվում, որ վնասվեն լյարդի բջիջները, ինչի արդյունքում էլ առաջանում են բորբոքումներն ու հետագա բարդություններ
  2. Ալկոհոլում պարունակվող տոկսինները հաճախ վնասում են աղիները, ինչի հետևանքով արդեն աղիներից բակտերիաները տեղափոխվում են լյարդ ու սկսվում է բորբոքային պրոցես

ՈՒՂԵՂ

Խոսելու դժվարություն, հավասարակշռությունը պահելու խնդիրներ, հիշողության կորուստ: Սրանք բոլորը արբեցման նշաններ են: Արբեցման արդյունքում դանդաղում են ուղեղի ռեֆլեկտորները, թուլանում է մարդու ռեակցիան:

Սա նեյրոմեդիատորների աշխատանքի շեղում է, երբ ուղեղը համապատասխան իմպուլսներ չի կարողանում ուղարկել մկաններին: Պարբերական ու չափից շատ ալկոհոլ օգտագործելու դեպքում նեյրոմեդիատորները հետզհետե թուլանում են, կորցնում են իրենց իմպուլսներ ուղարկելու արագությունը և արդյունքում դուք կարծես անընդհատ արբած լինեք: հնարավոր են հիշողության երկարաժամկետ ու կայծակնային կորուստներ, ուղեղի աշխատանքի արդյունավետության անկում և ռեակցիայի թուլացում:

Ինչպես նվազեցնել ալկոհոլի բացասական ազդեցությունը

  1.    Շատ ջուր խմեք: Ալկոհոլը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից, միաժամանակ նաև ինքնաչեզոքացվում է
  2.    Շատ կերեք: Երբ ստամոքսը լիքն է աբսորբացիայի գործընթացը ավելի դանդաղ է ընթանում և ժամանակ է տալիս օրգանիզմին, որպեսզի   այն հետզհետե դուրս հանի ալկոհոլը օրգանիզմից
  3.    Մի խմեք գազավորված ըմպելիքներ, այն նպաստում է ալկոհոլի ազդեցության արագացման պրոցեսին
  4.    Մի խառնեք տարբեր խմիչքներ առնվազն մեկ ժամա կտրվածքում

 

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR