Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն ունի մարմնավորել Վլադիմիր Պուտինին
SOCIETYՀոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Welt am Sonntag գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, թե ուրախությամբ կմարմնավորեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Պուտինը շատ, շատ հետաքրքիր կլիներ, և ես մեծ հաճույքով կխաղայի նրա դերը»,- ասել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ`դերասանը տեղեկացրել է, որ անձամբ հանդիպել է Պուտինի հետ մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում, և տպավորված է եղել Ռուսաստանի պատմությամբ:
«Լենինն էլ կլիներ հետաքրքիր կինոդեր: Ես մեծ հաճույքով կխաղայի նաև Ռասպուտինի դերը: Ես կարծում եմ, որ ռուսական պատմության մասին ավելի շատ ֆիլմեր պետք է լինեն»,-հավելել է դերասանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



