Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է կնոջը այն բանից հետո, երբ նրա երեխան պատռել է քվեաթերթիկը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թայվանի ոստիկանությունը Կաոսյուն քաղաքի ընտրատեղամասից մի կնոջ է բերման ենթարկել այն բանից հետո, երբ նրա երեխան անզգուշորեն պատռել է կղզու քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկը։ Այս մասին հայտնում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում Կաոսյուն քաղաքի ոստիկանական բաժանմունք տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի եկել է ընտրատեղամասերից մեկը մինչև վեց տարեկան երեխայի հետ։ Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ երեխան շրջում է և անզգուշորեն պատռել է քվեաթերթիկը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Լի մականունով կինը ընտրատեղամաս է եկել դստեր հետ։ Ինչպես հայտնել է կինը, երեխան իր մոտ է եղել տեղամասի աշխատակիցների համաձայնությամբ։ Լին նաև նշել է, որ իր դուստրը խաղում էր և հանկարծ սկսել է ձեռքից վերցնել քվեաթերթիկը՝ վնասելով այն, բայց ոչ միտումնավոր պատռելով:
Գործակալության տվյալներով՝ աղջկան դստեր հետ տարել են ոստիկանական բաժանմունք՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Միջադեպի մասին տեղեկություն է փոխանցվել նաև տեղի դատախազություն և ընտրական հանձնաժողով։