Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև – Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



