Ալավերդիում աղմկահարույց կրակոցների կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
SOCIETYԵրեկ՝ հունվարի 12-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսանդր Մելիքյանի գտնվելու վայրը, ապա նրա ազգականների ու մտերիմների հետ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա․ Մելիքյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հունվարի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։Նրան ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա որպես կասկածյալ անցնում է դեկտեմբերի 29-ին Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի ժամանակ նա իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել ենթադրյալ թիրախի՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանի ուղղությամբ և նշված վայրում կանգնած անձանց ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հերքել է նաև, որ կրակոցների ժամանակ նշված վայրում է եղել Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։